«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներից Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է ցանկացած պահին Հայաստանում քարոզարշավին միանալ: Մարտի 9-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «ՕՐՕ» դաշինքի նախընտրական շտաբի պետ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մրտիրոսյանը:

Նրա խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, որտեղ գործնական հանդիպումներ է անցկացնում: