Արմավիրի մարզում այսօր՝ մարտի 9-ին, «Ծառուկյան» դաշինքի ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը մինչեւ բեմահարթակ բարձրանալը բազկամարտի է բռնվել հավաքված տղամարդկանցից մի քանիսի հետ:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ծառուկյանը մինչեւ ելույթը հենց բեմահարթակի աստիճանների մոտ ոտքի վրա բազկամարտը հաղթելուց հետո է սկսել ելույթը:
Նշենք, որ այսօր «Ծառուկյան» դաշինքը նախընտրական հանդիպում է անցկացնում Արմավիրի մարզում: Գագիկ Ծառուկյանը խոստանում է լուծել բնակիչների սոցիալական խնդիրները: