Հանրապետության տարածքում մարտի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 11-12-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, մարտի 11-ի եւ 12-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մարտի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +1+3, ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -4-9, ցերեկը` +4+9,

Կոտայքում՝ գիշերը` -4-9, ցերեկը` +4+9,

Գեղարքունիքում՝ գիշերը` -4-9, ցերեկը` +4+9,

Լոռիում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +10+13,

Տավուշում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +12+16,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -4-9, ցերեկը` +4+9,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +1+3, ցերեկը` +12+14,

Արարատում՝ գիշերը` 0+2, ցերեկը` +13+16,

Արմավիրում՝ գիշերը` 0+2, ցերեկը` +13+16,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -4-9, ցերեկը` +4+9,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` 0+2, ցերեկը` +13+16,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +5+7, ցերեկը` +14+17,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +8+12,

Արցախում՝ գիշերը` +2+5, ցերեկը՝ +11+16: