News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր՝ նոյեմբերի 11-ի գիշերը «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հարձակում է եղել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վրա:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ժամը 3:00-ի սահմաններում դիմակավորված երկու անձ քրեակատարողական հիմնարկի խցում հարձակվել են քնած Փաշինյանի վրա եւ ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել, իսկ երբ աղմուկ է բարձրացել` փախել են:

Ընդ որում, ըստ պատգամավորի, հարձակումը եղել է փոքր մի խցում, որտեղ Նիկոլի հետ միասին եւս 18 դատապարտյալներ են պահվում, իսկ անվտանգության աշխատակիցների քանակը չափազանց քիչ է դատապարտյալների անվտագությունն ապահովելու համար: Պատգամավորը նշեց, որ իր այցելության պահին վնասվածքների առերես հետքեր Նիկոլ Փաշինյանի մարմնի տեսանելի հատվածներում չեն եղել: Փոստանջյանը հայտնեց նաեւ, որ իրեն հարձակման մասին ահազանգել են Փաշինյանի հարազատները:

Դեպքի կապակցությամբ, հայտարարություն է տարածել քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունը՝ հերքելով, որ Նիկոլ Փաշինյանի վրա ընդհանրապես հարձակում է եղել:

«Գիշերվա ժամը 2.50-ին դատապարտյալն սկսում է աղմկել եւ հայտարարել, որ «սպեցնազ»-ի երկու դիմակավորված աշխատակիցներ հարձակվել են իր վրա: Անմիջապես միացվում է կացարանի լուսավորությունը եւ նույն կացարանում գտնվող թվով 18 դատապարտյալները բացատրում են վերջինիս, որ խցում որեւէ դիմակավորված աշխատակից չկա: Աղմուկի վրա, արդեն 2 րոպե անց, խուց են մտնում ՔԿՀ-ի աշխատակիցները եւ, հիմք ընդունելով դատապարտյալի հայտարարությունը, վերջինիս հրավիրում են հերթապահ մաս` հանգամանքները պարզելու, այդ թվում` բուժզննության համար: Քննության արդյունքներով որեւէ մարմնական վնասվածք չի հայտնաբերվում, իսկ խցում գտնվող դատապարտյալները բացատրություն են տալիս այն մասին, որ որեւէ բռնության փորձ չի եղել, իսկ ոմանք կարծիք են հայտնում, որ հավանաբար դա Նիկոլ Փաշինյանի գիշերային երազների շարքից է»,- ասված է ՔՎ հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ