News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կան մարդիկ, ովքեր իսկապես չեն հասկանում, թե ինչու է ֆուտբոլը միլիարդների խաղ, թե ինչու այս մարզաձեւի համար պատերազմներ են հայտարարվում, ինչու այն կարող է էկրանի մոտ հավաքել միլիարդավոր մարդկանց: Կարծես թե մեկ դաշտ, երկու դարպաս եւ ինչպես շատ մարզաձեւերում է պետք՝ գնդակը ուղարկել մրցակցի դարպասը: Բոլոր այս հարցերի պատասխանը տվեց երեկվա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնա» – ՊՍԺ հանդիպումը, որը արդեն կարելի է համարել ֆուտբոլի պատմության լավագույն խաղերից մեկը:

Խաղից առաջ բոլորն ասում էին՝ անհնար է, որ «Բարսելոնան» անցնի հաջորդ փուլ, քանի որ առաջին խաղում 4  գնդակ էր բաց թողել եւ նրանց դեմ ոչ թե «Սպորտինգ Խիխոնն» է, այլ հզոր ՊՍԺ-ն: Եվ միայն մի տոկոս ռոմանտիկներն ու երկրպագուներն էին հավատում, որ Բլաուգրանան կարող է հրաշք գործել: NEWS.am-ի անցկացրած հարցման արդյունքը  ցույց տվեց, որ անգամ մասնագետները չէին հավատում «Բարսայի» հաղթանակին: Իսկ ահա, այն ֆուտբոլիստները, որոնք  ժամանակին խաղացել էին «Բարսելոնայում»՝ Դանի Ալվեշը, Յարի Լիտմանենը ասում էին՝ եթե կա աշխարհում մեկ թիմ, որը կարող է 4-0–ից հետո հետ գալ, դա «Բարսելոնան» է:

Խաղը վերլուծել են ու դեռ շատ են վերլուծելու: Այս խաղը հաստատ ֆուտբոլային դասագրքերում իր տեղը կզբաղեցնի, թեե ինչպես մի թիմ ունենալով շատ քիչ հնարավորություններ, խաղի հենց սկզբից սկսեց ամբողջ ուժով գրոհել, պրեսինգի դիմել՝ հասկանալով, որ եթե հանկարծ գոլ բաց թողնի, պետք է արդեն  խփի 6-ը: Ինչպես գիտենք, կյանքը համարձակներին միշտ պարգեւատրում է ու հենց երրորդ րոպեին Սուրաեսը «Բարսելոնային» առաջ մղեց: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» գրեթե իր խաղադաշտում չէր հայտնվում: Երբ հաշիվը դարձավ 3-1 հրաշքի բոլոր հույսերը սկսեցին մարել: Երբ  85–րդ րոպեն էր շատերը գուցե անջատեցին հեռուստացույցը: Ո՞վ է տեսել վերջին րոպեներում խփեն 3 գնդակ: Բացի արի ու տես՝ խփեցին ու ամենավերջինը՝ 6-րդը, խփեց  «Բարսելոնայի» սան Սերժի Ռոբերտոն խաղի վերջին վայրկյաններին:

Ի՞նչ տվեց աշխարհին «Բարսելոնայի» այս հաղթանակը

Երբեք ժամանակից շուտ մի թաղեք «Բարսելոնային»:

Եթե աշխարհում կա մեկ թիմ, որը կարող է խփել այնքան գոլ, որքան պետք է, դա «Բարսելոնան» է:

ՊՍԺ-ի նման թիմերը, որոնք ամբողջ խաղի ընթացքում, ունենալով 4 գոլի առավելություն, միայն պաշտպանվում են ու վախվորած ֆուտբոլ խաղում, արժանի չեն անցնել հաջորդ փուլ:

Նեյմարը երեկ ցույց տվեց, որ մի քիչ ցանկության դեպքում կարող է լինել լավագույն ֆուտբոլիստն աշխարհում:

Լուիս Էնրիկեն խաղից առաջ ասաց՝ մենք կարող ենք խփել  6 գնդակ, ասաց ու արեց: Նրան էլ մի շտապեք ֆիզռուկ անվանել:

«Բարսելոնայի» հիանալի խաղը ոչ միայն այդքան գոլերն էին, այլ ընդամենը մեկ գոլ բաց թողելը:

Եվ վերջապես

Եկեք ընդունենք, որ սա ՉԼ-ի պատմության լավագույն խաղերից մեկն է: Անկախ, թե ում երկրպագու եք, ընդունեք, որ մի թիմ, եթե կարող է առաջին րոպեից այսպիսի կատաղի խաղ տանել, նման ֆանտաստիկ պրեսինգի դիմել, իրավունք չունի դուրս մնալ մի թիմի կողմից, որը որոշեց, որ չորս գոլը բավական էր՝ մոռանալով, որ սա ֆուտբոլ է, իսկ ֆուտբոլում հնարավոր է ամեն բան: Կարելի է անդադար խոսել մրցավարների սխալ ու ճիշտ լինելու մասին, կարելի է խոսել Սուրասեի դրվագների մասին… բայց կարելի է պարզապես վայեյել, որ նման բաներ լինում են ֆուտբոլում: Ու հենց նման խաղերի պատճառով է ֆուտբոլը ֆուտբոլ: Ավելի քան վստահ եմ՝ այս խաղից հետո հազարավոր մարդիկ սիրահարվեցին ֆուտբոլին: Իսկ այն մարդիկ, որոնք մութ սենյակում կատու են փնտրում, մրցավարների սխալներից խոսում… ես ցավում են նրանց համար:

Ես ֆուտբոլ դիտում եմ 1994–ից: Կան խաղեր, որոնք երբեք չեմ մոռանա՝ «Մանչեսթեր» – «Բավարիա», «Լիվերպուլ» – «Միլան», Ուրուգվայ – Գանա, Հոլանդիա – Արգենտինա: Այսօր նրանց ավելացավ «Բարսելոնա» – ՊՍԺ-ն: Այս խաղը եւս մեկ անգամ ֆուտբոլում եղած բոլոր էմոցիաներն ու կրքերը փոխանցեց իմ կյանք: Ես եւս մեկ անգամ զգացի, թե ինչ երջանիկ մարդ եմ, որ իմ կյանքում կա ֆուտբոլն իր բոլոր գույներով: Եվ այս պահին արդեն կարեւոր չէ, թե ով կհաղթի Չեմպիոնների լիգան՝ կարեւորը որ ես երեկ մի քանի ժամով երկնքից 3 մետր վերեւ բարձրացա:

P.S. Գիտեմ անհավատալի կթվա, բայց ես «Բարսելոնայի» երկրպագու ինձ չեմ համարում: Ես սիրում եմ ֆուտբոլը ու նրա ողջ խենթությունը:

Իսկ հիմա մտքերս այս մարզադաշտի հետ են, որը արդեն երկրորդ անգամ իր պատմության մեջ (ՄՅՈՒ- «Բավարիա», «Բարսելոնա» -ՊՍԺ), տեսնում է, որ ֆուտբոլում հրաշքներ հաստատ լինում են:

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ