ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 9-ին, կազմել է 486.46 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0,16 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 513.56 դրամ (նվազել է 0.46 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 591.10 դրամ (նվազել է 2.63 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.26 դրամ (նվազել է 0.11 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 272.14 դրամ, ոսկի՝ 18,911.95 դրամ, պլատին՝ 14,889.33 դրամ։
Մարտի 9-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում դոլարի առք ու վաճառք չի կայացել: