News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ձեռնարկություններից մեկի ուսումնական եւ արտադրական դեպարտամենտներում, ծանոթացել ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերին, ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններին: Ընկերության ղեկավարները վարչապետին մանրամասներ են ներկայացրել արտադրություն-բուհ համագործակցության մոդելի հիման վրա իրագործվող կրթական ծրագրի վերաբերյալ, որն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ եւ հնարավորություն է տալիս աշխատաշուկան համալրել արտադրությանն ինտեգրվելուն անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ ունեցող շրջանավարտներով: Ընկերությունը համագործակցում է նաեւ ԵՊՀ-ի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հետ: Նշվել է, որ շրջանավարտների, ինչպես նաեւ  ուսումնական դեպարտամենտում սովորողների զգալի մասն աշխատում են ընկերությունում, բացի գիտական եւ հետազոտական աշխատանքներից ստեղծում Start-up ծրագրեր:

Արտադրական դեպարտամենտում շրջայցի ընթացքում Կարեն Կարապետյանին է ներկայացվել «Սինոփսիս Արմենիա»-ի գործունեությունը, արձանագրվող հաջողությունները եւ առաջիկա անելիքները: Վարչապետը զրուցել է ուսանողների եւ ընկերության աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց ձեռքբերումներին եւ ողջունել նոր գաղափարների ու մոտեցումների կիրառումը:

Այնուհետեւ խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՏՏ ոլորտում նոր ծրագրերի իրականացմանը, այս բնագավառի հետագա զարգացմանը, ոլորտում առկա միտումներին, հայաստանյան շուկայի առանձնահատկություններին, բարձրակարգ մասնագետների պատրաստմանը, համապատասխան ուսումնական գործընթացի կազմակերպմանը, մեր երկրում տեխնոլոգիական համալսարանի ստեղծման հեռանկարներին վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը կարեւորել է ՏՏ ոլորտի զարգացումը եւ առաջարկել կառավարությանը ներկայացնել վերը նշված հարցերի շուրջ համալիր միջոցառումների ծրագիր՝ հստակ նշելով պետության եւ մասնավոր հատվածի գործառույթներն ու անելիքները: Ակնկալվում է, որ ծրագիրը կառավարությունում կքննարկվի մոտ ժամանակներս:

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է նաեւ ՏՏ ոլորտի մեկ այլ առաջատար՝ նորարարական աութսորսինգ ապահովող հայկական «Վօլօ»  ընկերություն, ծանոթացել գործունեության ուղղություններին, ձեռքբերումներին եւ զարգացման ծրագրերին:

2006թ. հիմնադրված «Վօլօ» ընկերությունը մասնագիտացած է ձեռնարկատիրական (ֆինանսներ, հեռահաղորդակցություն, էներգետիկա եւ այլն) մակարդակի նորարարական լուծումների ոլորտում: Ընկերությունում աշխատում է շուրջ 140 մասնագետ, ովքեր արդիական գաղափարներ են մշակում կիբեռանվտանգության, բջջային հավելվածների եւ մի շարք այլ ուղղություններով: «Վօլօ»-ն ունի ISO 27001 եւ ISO-9001:2008 հավաստագրեր եւ հանդիսանում է Մայքրոսոֆթի «Ոսկե» գործընկեր (Microsoft Gold Partner):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ