News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մահացել է բրիտանացի նկարիչ աբստրակցիոնիստ Հովարդ Հոջկինը, հայտնում է Associated Press–ը։ Նա մահացել է 84 տարեկանում լոնդոնյան հիվանդանոցներից մեկում։

Հոջկինը ծնվել է 1932-ին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա ԱՄՆ-ում էր գտնվում։ Վերադառնալով Մեծ Բրիտանիա՝ Հոջկինը սովորել է Քամբերուել արվեստի դպրոցում ու Բաթ արվեստի ակադեմիայում, որտեղ էլ հենց հետագայում սկսել է դասավանդել։

Նկարչի ցուցահանդեսները կազմակերպվել են ամբողջ աշխարհում, այդ թվում Նյու Յորքում ու Լոնդոնում։ Նրա աշխատանքներից շատերի թեման Հնդկաստանի բնապատկերներն են եղել, ուր Հոջկինը հաճախ էր այցելում։

1985-ին նկարիչը ստացել է Թերների մրցանակը, իսկ 1992-ին թագուհի Եղիսաբեթ 2-րդը նրան ասպետի կոչում էր շնորհել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ