News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


«Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացրել է ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի ու ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ընդհանրությունը՝ Հյուսիս-հարավ ճանապարհի օրինակով:

Նա, մասնավորապես, նշել է. «Միխայիլ Գորբաչովը մի անգամ պաշտոնական այցով մեկնում է ԱՄՆ եւ այն ժամանակվա ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը շատ ճոխ ընդունելություն է կազմակերպում: Գորբաչովը հարցնում է՝ այս ճոխ ընդունելությունը ինչպե՞ս եք կազմակերպել, ի՞նչ միջոցների հաշվին: Ռեյգանը Գորբաչովին հրավիրում է պատուհանի մոտ ու ասում. «Այ այն կամուրջը տեսնո՞ւմ եք, այդ կամրջի երկու կողմերին գանձման կետ ենք սահմանել, ամեն վարորդ վճարում է կամրջից օգտվելու համար եւ այդ բանկետը վճարված է այդ միջոցներից»:

Մի քանի ամսից Ռեյգանն է գալիս ԽՍՀՄ, եւ Գորբաչովը շատ ավելի ճոխ ընդունելություն է կազմակերպում: Ռեյգանը հարցնումէ՝ բա դուք ինչ միջոցների հյաշվին եք ճոխ ընդունելությունը կազմակերպել: Գորբաչովը հրավիրում է պատուհանի մոտ ու ասում. «Այ այն կամուրջը տեսնո՞ւմ եք»: ԱՄՆ նախագահն ասում է՝ ոչ, չեմ տեսնում եւ ստանում պատասխան. «Այ էդ կամրջի միջոցների հաշվին էլ այս ընդունելությունը կազմակերպվում է»:

Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը ցուցադրում է շինարարական կիսակառույց ինչ-որ կառույց եւ շարունակում. «Հիմա դուք այստեղ կամուրջ տեսա՞ք, չտեսաք չէ՞: ՀՀԿ-ն իր քարոզարշավը կազմակերպում այդպիսի միջոցների հաշվին:

Նա տեղեկացրեց, որ հիմա գտնվում է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի առաջին հատվածում, որը պաշտոնապես բացվել է. «Սերժ Սարգսյանը կտրել է այս ճանապարհի բացման ժապավենը եւ մենք տեսնում ենք, թե ինչ վիճակում են գտնվում կամուրջները»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ