News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանին հարկավոր են այնպիսի կտրուկ փոփոխություններ, ինչպիսին ժամանակին Վրաստանում արեց Միխայիլ Սահակաշվիլին։ Այս մասին այսօր՝ մարտի 10–ին, Հրազդանում «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի հավաքին իր ելույթում ասաց դաշինքի ընտրական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Սեյրան Օհանյանը։

«Չափազանց կոռումպացված, կիսագողական ժողովրդով, թույլ կառավարմամբ  երկրում Սահակաշվիլին կտրուկ եւ կոշտ բարեփոխումներ արեց, որոնք տվեցին արդյունքը, գրեթե իսպառ վերացավ կոռուպցիան, տնտեսությունը հեղեղվեց արտաքին ներդրումներով։ Մենք Վրաստանից մի մեծ քայլ հետ ենք մնում, որովհետեւ մեզ էլ են պետք կտրուկ եւ կոշտ բարեփոխումներ»,– ասաց Օհանյանը։

Այնուամենայնիվ, ըստ Օհանյանի, Սահակաշվիլին արեց սխալներ, օրինակ, այն, որ նա երկրի տնտեսական զարգացումը պայմանավորեց հակառուսական քաղաքականությամբ։ Հայաստանը, ըստ Օհանյանի, ընդհակառակը, զարգացումը պետք է համատեղի միայն Ռուսաստանի հետ նոր որակի համագործակցությամբ, նաեւ Արեւմուտքի հետ համագործակցությունը խորացնելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ