Հանրապետության տարածքում մարտի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատեւ տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն եւ ձնախառն անձրեւ, նախալեռնային եւ հովտային գոտիներում՝ անձրեւ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 11-12-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 11-ի եւ 12-ի գիշերները կբարձրանա 2-4 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մարտի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ի կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ: Մարտի 11-12-ը հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +2+4, ցերեկը՝ +12+14 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +2+7,

Կոտայքում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +2+7,

Գեղարքունիքում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +2+7,

Լոռիում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +8+11,

Տավուշում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +11+14,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +2+7,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +11+13,

Արարատում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +12+14,

Արմավիրում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +12+14,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +2+7,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +12+14,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +2+5, ցերեկը` +14+18,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -2+2, ցերեկը` +9+12,

Արցախում՝ գիշերը` +2+5, ցերեկը՝ +12+15: