News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ափսոս են նրանք,  ովքեր տարբեր մարդկանց կողմից օգտագործվում ու շպրտվում են։  Այս մասին այսօր՝ մարտի 10–ին, Կոտայքի մարզում քարոզարշավից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով  իր մասին Արմեն Աշոտյանի հնչեցրած «ափսոս էր գեներալը» ձեւակերպմանը։

Սեյրան Օհանյանը  նշել է, որ իր որդեգրած պայքարից չի նահանջելու։

«Ով ուզում է՝ թող նահանջի, ես այսօր ժողովրդի աչքերի մեջ նայելով ասեցի՝ իմ պայքարը արդար է իմ իրավունքների շրջանակում, մեր ազնիվ գաղափարակիցների հետ այն պարտավոր ենք հասցնել վերջնագծին»։

 ՕՐՕ դաշինքի առաջնորդն  ասել է, որ թափ է առնում իրենց շարժումը, քանի որ ընտրել են հարաճուն ուժի ցուցադրման քաղաքականությունը։ Նա հավելել է, որ ունեն ուժեր, որոնց պահել են որպես պահեստազոր։

Հանրապետական կուսակցության  համապետական ցուցակի առաջնորդ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այն հայտարարությունը, որ ՀՀԿ–ն մրցակից չունի, Օհանյանը ծիծաղելի է համարել։

 «Ես ծիծաղով եմ մոտենում դրան, իմ համար առողջ մրցակից է յուրաքանչյուր անձնավորություն, յուրաքանչյուր անհատ եւ պետք է հարգանք տածենք յուրաքանչյուր մարդու քաղաքական ուժի նկատմամբ»,–ասել է Օհանյանը։

Հանրապետական կուսակցության մարդաշատ հավաքների մասին խոսելով՝ ասել է պետական ռեսուրսի հրահանգի ներքո  չափազանց հեշտ է  այն կազմակերպել։

«Իրենք իրենց հնարավարությունների սահմաններում են կազմակերպում, իհարկե, վարչական, պետական ռեսուրսները օգտագործելով, հրահանգի ներքո չափազանց հեշտ է»։

 Իշխանության նախկին ներկայացուցիչը հայտարարել է, որ պետք է պայքարեն ընտրակեղծիքների դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ