News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Վարդան Օսկանյանը համոզված է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակի միակ մեղավորն իշխանությունների անգործությունն է: Իշխանափոխության դեպքում, վստահեցնում է, հնարավոր է տարեկան 1.5-2 մլրդ դոլարի ներդրում եւ դրամաշնորհ բերել Հայաստան: Ինքը ե՛ւ այդ փորձն ունի, ե՛ւ կապերը:

Հրազդանում նախընտրական հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանն էլ վստահեցրել է, որ չի նահանջելու իր պայքարից: Օրերս պաշտպանության նախկին նախարարի մասին խոսելից Արմեն Աշոտյանն ասել էր՝ «ափսոս էր գեներալը»։ Օհանյանն այսօր արձագանքել է:

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից նկատողություն ստացած Գագիկ Ծառուկյանն այսօր արդեն խուսափել է խոստումներ տալ: Չի ասելու՝ «ինձ ձայն տվեք, կօգնեմ», հորդորում է, որ իրեն կամ որեւէ մեկին «խաթր չանեն», քանի որ դա է քանդում մեր տունը: Ըստ Ծառուկյանի, ավելի լավ է արդար ընտրեն, որ հետո պահանջելու բան ունենան:

Իսկ Արթուր Բաղդասարյանն արդեն Արաբկիրում ընտրողներին ցուցակագրելու եւ ընտրակաշառքի մասին հավաստի տվյալներ ունի: Հորդորում է քվեարկելիս կաշառքով չառաջնորդվել, քանի որ մեր խորհրդարանին գրագետ պատգամավորներ են պետք:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ չեն ընթանում, քանի որ անցյալ տարվա ապրիլին Արցախի դեմ ագրեսիա ձեռնարկելով՝ Ադրբեջանը շատ մեծ հարված հասցրեց գործընթացին: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է նաեւ, որ Հայաստանն ու համանախագահները, ամեն դեպքում, շարունակում են ջանքեր գործադրել՝ բանակցություններում տեղաշարժի պայմաններ ստեղծելու համար: Եռանախագահները Բաքու են մեկնել, իսկ մարտի վերջին կլինեն Երեւանում եւ Ստեփանակերտում:

Բաքուն, Նալբանդյանի խոսքով, շանտաժի փորձեր է անում, որոնք, սակայն, հենց իրեն են փակուղու առջեւ կանգնեցնում: Հայկական կողմը նաեւ մարդասիրաբար է մոտենում զոհերին վերադարձնելու հարցին, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին:

Քանաքեռում արտակարգ դեպք է տեղի ունեցել. երկհարկանի տան հատակը փլուզվել եւ նկուղն է լցվել: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Տանը բազմանդամ ընտանիք է ապրում. 14 հոգանոց ընտանիքի 7 անդամներն անչափահաս երեխաներ են: Տանտիրուհին պատմել է, որ տունը շատ հին է՝ 1955 թվականին է կառուցվել: Պատկան մարմինների ներկայացուցիչները եկել են, նկարահանել ու խորհուրդ տալով փլուզվող սենյակ չմտնել՝ հեռացել: Համայնքապետարանից խոստացել են օգնել՝ նորոգել փլուզված հատվածը:

Երեւանի Թբիլիսյան խճուղու եւ Սարկավագի փողոցի խաչմերուկում բախվել են Օpel եւ Mercedes մակնիշների մեքենաները: Պատահարի հետեւանքով վարորդներն ու Mercedes-ի ուղեւորը՝ 33-ամյա Անի Խոջոյանը, մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել: Վթարից հետո Mercedes-ը բախվել է նաեւ մոտակա առեւտրի տաղավարներին։

Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում գրավել է «Ռոստովի» դարպասը՝ կրկնելով «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդներից մեկը: Անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիից հետո Հայաստանի հավաքականի ավագն անգլիական ակումբի առաջին ֆուտբոլիստն է, որը եվրագավաթներում գոլ է խփում 3 խաղում անընդմեջ: Եվրոպայի լիգայի նախորդ 2 խաղերում Մխիթարյանը գրավել էր ֆրանսիական «Սենթ Էթյենի» եւ ուկրաինական «Զարյայի» դարպասը:

Ռոստովում տեղի ունեցած խաղն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ մկանային վնասվածքից վերականգնված եւ 2 խաղ բաց թողած հայ կիսապաշտպանը մեկնարկային կազմում հանդես է եկել 67 րոպե ու խփել հյուրերի միակ գոլը: Հենրիխ Մխիթարյանն ՈւԵՖԱ-ի վարկածով ընդգրկվել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղերի խորհրդանշական հավաքականում: Նա ՈւԵՖԱ-ի վարկածով նաեւ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել:

Մարտի 10-ին դոլարը շարունակել է արժեզրկվել, իսկ եվրոն ավելի քան 2 դրամով թանկացել է: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 515, ռուբլունը՝ 8 դրամ 24 լումա, ֆունտինը՝ 591 դրամ:

Մարտի 11-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ կեսօրից հետո շրջանների մեծ մասում կարճատեւ տեղումներ կլինեն, լեռնային գոտիներում՝ ձնախառն անձրեւ: Երեւանում նույնպես վաղը կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ կարճատեւ անձրեւ է սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ