News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բացատրել է, թե ինչու է Հայաստանը ԵՏՄ անդամակցությունը նախընտրել Եվրամիության հետ համաձայնագրից:

Ելույթ ունենալով Երեւանում այսօր՝ մարտի 11-ին, մեկնարկած «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի արտագնա նիստում, նախարարը նշեց, որ Հայաստանը, հստակ գնահատելով ԵՏՄ անդամակցության ֆինանսական եւ տնտեսական ասպեկտները, որոշում  կայացրեց, որ տնտեսապես դա ավելի նպատակահարմար է, քան ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումը:

 «Բայց եւ այն ժամանակ, եւ հիմա մենք ելնում ենք նրանից, որ դա չի խանգարում ԵՄ հետ խորը հարաբերություննորի հաստատմանը», - ընդգծեց նախարարը:

Խոսելով տարածաշրջանային երկրների հետ համագործակցության մասին, նա նշեց, որ Հայաստանը ինտեսիվ երկխոսություն ունի Իրանի հետ, որը Հայաստանի անկախացման հենց առաջին օրերեից  մեծ ժողովրդին բնորոշ մեծ իմաստություն է ցուցաբերել, այդ թվում՝ պարբերաբար միջնորդական ջանքեր առաջարկելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման  հարցում, բայց առաջին հերթին առաջնորդվելով չվնասելու սկզբունքով:

 «Իրանի դիրքորոշումից կտրուկ տարբերվող դիրքորոշում է ցուցաբերում Թուրքիան», - նշեց  նախարարը՝ ընդգծելով, որ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը անախրոնիզմ է: «Այդպես է նաեւ Ղարաբաղի հարցում դիրքորոշումը: Քաղաքականություն, որը բացահայտ կոչվում է «մեկ ազգ, երկու պետություն»:

Նախարարի գնահատականով՝ այսպիսի վարքագծի պատճառով Թուրքիան ինքնամեկուսացվել է տարածաշրջանում՝ չնայած Վրաստանի եւ Ադրբեջանի հետ լավ հարաբերություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ամենաշատ