News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի համագործակցությունն Ադրբեջանի հետ զսպող գործոն է, այլ ոչ թե գործոն, որը Ադրբեջանին հրահրում է անտեղի գործողությունների: Այս մասին «Վալդայ» Միջազգային բանավեճային ակումբի արտագնա նստաշրջանի շրջանակներում մարտի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժաանակ ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար Վիտալի Նաումկինը (ֆոտոռեպորտաժ):

Նրա խոսքով` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը շատ սուր հարց է: «Ես գիտեմ, որ այդ հարցը երբեմն մեր հայ ընկերների շրջանում առաջացնում է անհամաձայնություններ, բայց եկեք շիտակ ասենք`մենք հետխորհրդային տարածքում են ապրում, եւ Ռուսաստանի ռազմավարությունն է ունենալ բարեկամական հարաբերություններ այդ տարածքում գտնվող պետությունների հետ: Եւ բանն այն չէ, որ Ռուսաստանն ինչ-որ գործողություններ է անում, որոնք կարող են վնասել Հայաստանին: Ես կարծում եմ` դա բացառված է»,-ընդգծել է Վիտալի Նաումկինը:

Այժմ շուկայում ցանկացած զենք կարելի է գնել, շարունակել է նա։ «Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմատեխնկական համագործակցություն կա, ոչ ոք դա չի հերքում: Սակայն դա զսպող գործոն է հանդիսանում, որն օգնում է, որպեսզի այդ զենքը չօգտագործվի ոչ ընդդեմ Արցախի, ոչ էլ ընդդեմ Հայաստանի»,-ասել է Նաումկինը:

Այն դիտարկմանը, որ այդ զենքն ամեն դեպքում Արցախի դեմ օգտագործվում է, նա ասել է. «Այդ ամենը մենք ցավոք կանգնեցնել չենք կարող։ Իսկ եթե այնտեղ լիներ թուրքակա՞ն կամ ամերիկյան կամ չինակա՞ն զենք։ Ոչ ոք այսօր չի կարող հերքել, որ Ռուսաստանը մատակարար է, նախեւառաջ հանուն Հայաստանի անվտանգության։ Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որ Հայաստանին վնաս հասցվի ու երբեք թույլ չի տա, որը որեւէ մեկը հարձակվի Հայաստանի վրա։ Ով էլ հարձակվի Հայաստանի վրա, Ռուսաստանը միշտ կմասնակցի Հայաստանի պաշտպանությանը։ Դա միանգամայն ակնհայտ է։ Եվ երկրորդ՝ Ռուսաստանը էներգառեսուրսների մատակարար է։ Այդ երկու կարեւոր բաները, որոնք Ռուսաստանն իրականացնում է որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, ինքնաբերաբար անէական են դարձնում մնացած ամեն ինչը»,- ամփոփել է Վիտալի Նաումկինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ