News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի համար հասկանալի եւ կանխատեսելի Թուրքիան համապատասխանում է Հայաստանի շահերին: Այս մասին RT-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կարող են ավելի ջերմ կամ ավելի սառը լինել: «Երեւանին եւ Մոսկվային կապում են ռազմավարական հարաբերությունները: Եվ կարծում եմ, որ դրանք անհամեմատելի կատեգորիաներ են»,- նշել է Սարգսյանը:

Նրա կարծիքով՝ եթե Ռուսաստանին  հաջողվի Թուրքիայի հետ այնպիսի հարաբերություններ ստեղծել, որ վերջինը Մոսկվայի համար լիովին հասկանալի եւ կանխատեսելի դառնա, ապա դա կարող է Հայաստանի շահերից բխել: «Որովհետեւ ավելի հասկանալի եւ կանխատեսելի Թուրքիան այն է, ինչի մասին միշտ մտածել ենք: Վստահ չեմ, թե դա որքան արագ կարող է տեղի ունենալ՝ հաշվի առնելով այն բոլոր գործընթացները, որ տեղի են ունենում Թուրքիայում: Սակայն ինչպես հայտնի երգում է ասվում՝ «Մենք խաղաղ մարդիկ ենք, բայց մեր զրահագնացքը…»: Եվ այս իմաստով հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունն արտահայտված է նաեւ Գյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանի առկայության մեջ: Այն տարածաշրջանում անչափ լուրջ զսպող գործոն է»,- նշել է Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ