News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եթե Նիդեռլանդների իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունները զոհաբերում են հանուն ընտրությունների, ապա պատասխան կտան դրա համար: Anadolu գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նրա խոսքով՝ Նիդեռլանդների իշխանություններն «անցել են բոլոր սահմանները»: «Այս ամենը խոսում է այն մասին, որ Արեւմուտքում նացիզմը վերածնվում է: Նիդեռլանդների իշխանություններն ինչո՞վ կարող են բացատրել իրենց քայլերը: Թուրքիան կպատասխանի դրան: Նիդեռլանդների իշխանությունները վերջապես կսովորեն դիվանագիտության նորմերը»,- ասել է Էրդողանը:

Նա նշել է, որ վերջին օրերի իրադարձություններն «իսլամատյացության վառ օրինակ են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ