News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգում հայտարարել են զորքերի մարտական պատրաստականության անսպասելի ստուգում, որին ներգրավված են մոտ 6 հազար զինծառայողներ եւ 1,5 հազար միավոր տեխնիկա: Այս մասին հայտնել են ՀՌՕ-ի մամուլի ծառայությունից:

«ՀՌՕ-ի զորքերի հրամանատարը հայտարարել է մի շարք միավորումների եւ զորամասերի մարտական պատրաստականության անսպասելի ստուգման մեկնարկի մասին, որոնք տեղակայված են Կրասնոդարի եւ Ստավրոպոլի շրջաններում, Աստրախանի եւ Վոլգոգրադի մարզերում, Կարարչաեւո Չերքեսիայում եւ Ադիգեյում, նաեւ Հայաստանում եւ Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմակայանների ստորաբաժանումների»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ գլխավոր նպատակը՝ ստուգելն է, թե ստորաբաժանումները որքանով են պատրաստ ըստ նշանակության խնդիրները կատարելուն, ինչպես նաեւ ռազմական վարժանքների մակարդակը գնահատելը: Անսպասելի ստուգմանը կմասնակցեն ավելի քան 20 շտաբներ եւ ռազմական կառավարման այլ մարմիններ:

Շրջանի զորավարժարաններում կանցկացվեն մարտական կրակոցով մարտավարական վարժանքներ, նաեւ ռազմական եւ հատուկ պատրաստության հիմնական առարկաների ստուգիչ պարապմունքներ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ