News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Մարդը պետք է «ֆոկուսչիկ» լինի, որպեսզի ապրի ամսական 16 հազար դրամով եւ վճարի գազի, էլեկտրաէնեգրայի ու ջրի համար: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, Ապարանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Ինչպես է մեր ժողովուրդն ապրում այդպիսի գումարով, ես չգիտեմ», - ասել է նա:

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ շատերն իրենից օգնություն են խնդրում, քանի որ բարերար են համարում: «Այդպիսի մարդ չկա, ով դիմի ինձ, եւ ես նրան չօգնեմ»,-նշել է նա: Բայց, ինչպես հավելել է Գագիկ Ծառուկյանը,  օրերս ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանն արգելել է իրեն որեւէ բան, նույնիսկ խոստումներ տալ ժողովրդին: «Այնպես որ, ես ոչինչ ձեզ չեմ խոստանում, քանի որ պարոն Մուկուչյանն արգելել է»,-ասել է Ծառուկյանը:

Նա նաեւ նշել է, որ Հայաստանում նախատեսված է տարեկան 5-7 տոկոսի չափով տնտեսական աճ: Այդ տոկոսներից յուրաքանչյուրը պետք է բյուջե բերեր 21 մլրդ դրամ, եթե հանվեն 18 մլրդ դրամ տուրքերը: Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ Հայաստանում 7 տոկոս տնտեսական աճի դեպքում յուրաքանչյուր տարի կլիներ 126 մլրդ դրամ, որը կարելի էր օգտագործել հօգուտ կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ