News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ փաստաթուղթը, հնարավոր է, ստորագրվի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Մոսկվա այցի ընթացքում: Այս մասին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը Իրանի տեղեկատվական-հաղորդակցությունների տեխնոլոգիաների նախարար, ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վայեզիի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Երեկ եւ այսօր Թեհրանում է Իրանի եւ ԵՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի հարցով պատվիրակությունը: Ակտիվ աշխատանք է տարվում փաստաթղթի տեքստի համաձայնեցման շուրջ, հուսով ենք, որ Մոսկվա Իրանի նախագահի այցի ժամանակ փաստաթուղթը ստորագրման համար պատրաստ կլինի»,- ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրանի հետ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը կիրականացվի մի քանի փուլով: Դա նշանակում է, որ ազատ ռեժիմը նախ կգործի միայն ապրանքների որոշակի շրջանակի համար: Դեռեւս չի հաստատվել ապրանքների վերջնական ցուցակը, որոնք կմտնեն ազատ առեւտրի համաձայնագրի առաջին փուլ: Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման առաջին փուլը կարող է ներառել թեթեւ արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքը:

Դրա հետ մեկտեղ նշվել է, որ Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծումը դժվարացնում է այն, որ Իրանը չի անդանակցում Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ