News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՅԴ-ն այսօր՝ մարտի 13-ին իր քարոզարշավն է իրականացրել Լոռու մարզում:

Սպիտակի տարածաշրջանի Շիրակամուտ գյուղում ՀՅԴ-ական թեկնածուները, ներկայացնելով կուսակցության աշխատանքը, դիմեցին գյուղացիներին. «Մենք առաջին օրվանից, երբ փորձեցին այս երկիրը շեղել, այս նախագահական համակարգն ընտրեցին 91 թվականից, այդ ժամանակվանից ասում ենք, որ սա լավ տեղ չի տանելու, սխալ ճանապարհ եք բռնել: Ապրիլի 2-ից հետո դուք նոր Հայաստանի մեջ եք լինելու, որովհետև մենք այսպես թե այնպես ուղղությունը փոխել ենք, երկրի զարգացման ընթացքը փոխել ենք, ճիշտ ուղղության վրա է հիմա երկիրը կանգնած: Այդ ուղղությամբ շարժվելով երկիրը ճիշտ տեղ կհասնի, բայց մեր խնդիրն այն է, որ այդ ուղղությամբ արագ գնանք»,- իր խոսքում նշեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ շիրակամուտցիներին հորդորելով քվեարկել ՀՅԴ-ի օգտին:

Շիրակամուտցիները ջերմորեն էին տրամադրված ՀՅԴ թեկնածուների նկատմամբ, հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ Լոռու մարզում ՀՅԴ թեկնածուների 4-րդ հորիզոնականն զբաղեցնող Արմենուհի Կյուրեղյանը ակունքներով այդ գյուղից է:

«1000-ից մեկ առիթ է ստեղծվել, որպեսզի մեր գյուղացին դառնա պատգամավոր: Այսինքն՝ մեր դարդ ու ցավը մեր աղջիկը պետք ա լուծի, մեր տան մեջից ա: Հիմա դուք լավն եք, լավը չեք, Արմենուհին ձեզնից 1000 անգամ լավն ա: Դրա համար մենք իրան պետք ա ընտրենք»,- համագյուղացուն ուղեկցողներին դիմեցին գյուղացիները, խոստանալով քվեարկել Ա. Կյուրեղյանի օգտին:

Հանդիպման ավարտին գյուղացիները բարձրաձայնեցին նաև իրենց հուզող խնդիրների մասին. հիվանդանոց չկա, գյուղի կեսը զրկված է խմելու ջրից, գյուղացին արտադրանքի իրացման խնդիր ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ