News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հայաստանն անցել է Երրորդ հանրապետության 25-ամյա յուրօրինակ շրջափուլը՝ պետականաշինության որոշակի արժեքավոր փորձով, իր ձեռքբերումներով եւ սխալներով, բայց ապագային ուղղված վստահ հայացքով: «Իզվեստիա»-ում հրապարակված հոդվածում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այդ ճանապարհը դյուրին չէր: Չնայած 1988 թվականին երկրաշարժի հետեւանքների հաղթահարման դժվարությանը, մեզ պարտադրված պատերազմին եւ փախստականների հոսքին, շրջափակմանը, արտաքին աշխարհի հետ տնտեսական կապերի խզմանը, էներգետիկ ճգնաժամին եւ բազմաթիվ այլ խնդիրներին՝ Հայաստանը վստահ քայլեր է ձեռնարկել իր անկախ պետականության վերականգնման ուղղությամբ: Հենց այդ ձգտումն է միավորել ու միավորում գրեթե 10 մլն մեր հայրենակիցներին ամբողջ աշխարհում, ովքեր միասնական են Հայաստանն անվտանգ, ժողովրդավարական եւ բարգավաճ երկիր տեսնելու իրենց ցանկության մեջ:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական ոչնչացման շարունակվող սպառնալիքի, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների պայմաններում մենք սեւեռուն ուշադրություն ենք դարձրել երկրի պաշտպանունակության ամրապնդմանը: Զարմանալի չէ, որ կայացած առաջին պետական իսնտիտուտներից մեկը մեր բանակն էր, որն արդեն երկար ժամանակ համարվում է տարածաշրջանում ամենաուժեղն ու ամենամարտունակը:

Եվ այսօր՝ կազմավորումից 25 տարի անց, զինված ուժերը շարունակում են կատարելագործվել՝ ամրապնդելով իրենց օպերատիվ հնարավորութուններն ու ժամանակակից սպառազինություններով հագեցածությունը՝ համալիր զարգացնելով արդյունավետ կառավարման քաղաքացիական ժողովրդավարական վերահսկողության համակարգերը եւ միջազգային ռազմաքաղաքական համագործակցությունը:

Հայաստանը հետեւողական կերպով բարձրացնում եւ ամրապնդում է իր պաշտպանունակությունը, այդ թվում՝ իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ: Մեր կողմից ստեղծվել է միավորված զորախումբ, ձեւավորվել է հակաօդային պաշտպանության միասնական համակարգ, Հայաստանի տարածքում է տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան:

Հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության համար նշանակալի էր 2013 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մեր համատեղ այցը Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազա, որտեղ քննարկվեցին դրա ռազմատեխնիկական արդիականացման խնդիրները: Դրանց լուծման համար նպատակահարմար է Գյումրիում համատեղ պաշտպանական արդյունաբերական համալիրի նախագծի ստեղծման շահագրգռված քննարկումը հայկական եւ ռուսական կողմերի միջեւ:

Ընդ որում՝ համալիրի բազմապրոֆիլ մասշտաբը հարկավոր է հաշվարկել այնպես, որ 102-րդ ռազմաբազայի արդիականացմանը զուգահեռ, այն որպես հարթակ ծառայի Ռուսաստանի եւ Հայաստանի հետ սահմանակից երկրների միջեւ գործնական ռազմաքաղաքական համագործակցության հաստատման համար՝ Ռուսաստանի համար սպառազինությունների ավանդական շուկա մուտքով: Գյումրիում աշխատատեղերի ստեղծումը նաեւ գործոն կդառնար քաղաքում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման համար:

Այս ամենն ուղղված է բացառապես երկրի երաշխավորված անվտանգության ապահովման եւ կայուն ժողովրդավարական զարգացման համար՝ չլուծված զինված հակամարտություններով պայթյունավտանգ մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության շահերից ելնելով»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ