News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ոստիկանության պետի տեղակալ Լեւոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, ունի փակ գանգուղեղային տրավմա, նրա վիճակը կայուն է: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին: Նա նշեց, որ Լեռնիկ Երանոսյանն արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ:

«Կայուն, հանգիստ վիճակում է, տեղափոխվել է հիվանդասենյակ»,-ասաց նա:

Մարտի 12-ի երեկոյան Լեռնիկ Երանոսյանը տեղափոխվել էր Էջմիածնի հիվանդանոց, որից հետո որոշում էր կայացվել տեղափոխել Երեւան:

Նշենք, որ Երանոսյանը հիվանդանոց է տեղափոխվել Ջրառատում տեղի ունեցած միջադեպից հետո:

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ մարտի 12-ին, ժամը 18:25-ին, Վաղարշապատի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «ձախ այտի կոպի շրջանի սալջարդային քերծվածքներ, գլխի, որովայնի, կրծքավանդակի վերին վերջույթների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Լեռնիկ Երանոսյանը, որը հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել Ջրառատ գյուղում:  Նույն օրը՝ ժամը 19:40-ին, Վաղարշապատի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ կոպի հեմատոմա, սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության են ընդունվել Միքայել Բաբոյանը եւ հայտարարել, որ վնասվածքն ստացել է Ջրառատ գյուղում վիճաբանության ժամանակ:

Ըստ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի տարածած հաղորդագրության՝ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իրենց դաշինքը բարեհաջող հանդիպում է ունեցել ջրառատցիների հետ: Հանդիպումից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետեւանքով տուժել է նաեւ ՕՐՕ դաշինքի ակտիվիստներից մեկը: Դեպքից հետո բերման է ենթարկվել 6 անց, հետո բոլորին ազատ են արձակել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ