News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վիզաների ազատականացման երկխոսությունը կմեկնարկի մոտ ապագայում: Այս մասին Independent Balkan News Agency լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:

Նա հիշեցրել է, որ ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման երկխոսության մասին նշված է 2015թ. Արեւելյան Գործընկերության շրջանակներում Ռիգայի գագաթաժողովում ընդունված համատեղ հռչակագրում, եւ այն հանդիսանում է Հայաստանի եւ Եվրամիության կողմից կարեւոր երկկողմ հանձնառություն՝ այդ ուղղությամբ առաջ շարժվելու համար:

«Հայաստանը բարեխղճորեն իրականացնում է ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի մասին համաձայնագրերը, եւ, հիմնվելով նշված համաձայնագրերի կիրարկման դրական գնահատման վրա, մենք լիահույս ենք, որ վիզաների ազատականացման երկխոսությունը կմեկնարկի մոտ ապագայում, ինչպես նաեւ ակնկալում ենք բարեկամ Հունաստանի եւ եվրոպական մյուս մեր գործընկերների աջակցությունն այդ հարցում»,-ասաց փոխնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ