News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկել է տեխնիկապես հագեցած մոնիթորինգի կենտրոնի աշխատանքը, որի պաշտոնական բացմանը ներկա է եղել վարչապետ Կարեն Կարապետյանը: Կառավարությունից  NEWS.am-ին հայտնում են, որ էլեկտրոնային կառավարման հատուկ համակարգով զինված հարկային եւ մաքսային մարմինների մոնիթորինգի կենտրոնի նպատակն է որակապես բարելավ¬ել ու նոր մակարդակի բարձրացնել ՊԵԿ-ում իրականացվող վերլուծական եւ ռիսկերի բացահայտման գործընթացները:

Այստեղ էլեկտրոնային եղանակով իրականացվելու են ընդլայնված ու կենտրոնացված վերլուծություններ, մշտադիտարկման են ենթարկվելու իրացման շրջանառությունների հայտարարագրումը, վճարումների կատարումը եւ ապրանքների՝ ներմուծում-տեղափոխում-իրացում ողջ շղթան: ՀՀ կառավարության՝ 2017թ. ծրագրով եւ գերակա խնդիրներով, ինչպես նաեւ հարկային եկամուտների վարչարարության բարելավման ծրագրով գործարկված մոնիթորինգի կենտրոնի աշխատանքն ուղղված է հարկ վճարողների գործունեության նկատմամբ իրականացվող տեսչական ընթացիկ հսկողու-թյունն էլեկտրոնային հսկողությամբ փոխարինելուն: Նախաձեռնության շրջանակում ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել են հսկիչ-դրամարկղային մեքենաներով եւ հաշվարկային փաստաթղթերով կատարվող գործարքների մոնիթորինգի արդյունքներով ռիսկայնության գնահատման չափանիշները եւ հարկ վճարողների ծանուցման ընթացակարգը։ Դրանց հիման վրա մոնիթորինգի կենտրոնում իրականացվում են ՀԴՄ-ների ֆիսկալային շրջանառությունների, գործարքների քանակների եւ գների, ինչպես նաեւ հաշվար¬կային փաստաթղթերի դուրսգրման մշտադիտարկումներ ու վերլուծություններ: Կատարվող աշխատանքների արդյունքում նվազելու են ռիսկային հարկ վճարողների կողմից անփաստաթուղթ գործարքների իրականացման, իրացման շրջանառությունների նվազեցման եւ գների թերհայտարարագրման ռիսկերը:

Հարկ վճարողի գործունեությունը բնութագրող հիմնական եւ առանձնահատուկ ցուցանիշների կենտրոնացված վերլուծությունների շնորհիվ մոնիթորինգի կենտրոնն առանցքային օղակ կլինի ռիսկերի արագ բացահայտման եւ օպերատիվ արձագանքման գործընթացում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես ստանալ հարկ վճարողի հաշվառման համար հայտարարագրման հարթակի միջոցով․ հաճախ տրվող հարցեր
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար, սոցիալական ծախս…
Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը. փաստաթղթերը կարելի է ներբեռնել QR կոդով
Փաստաթղթերում հարկային մարմնի կնիքը կամ ստորագրությունը հնարավոր կլինի ներկայացնել նաև QR կոդով...
Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային…
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումն իրականացվում է...
ՀՀ ֆինանսների նախարարը եւ ՀԲ Գործադիր տնօրենը քննարկել են Հայաստանում նոր ծրագրերի մեկնարկը
Նախարարը շնորհակալություն է հայտնել Գործադիր տնօրենին Բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանը հավուր պատշաճի ներկայացնելու...
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 29-ին, կազմել է...
Ամենաշատ