News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Գերագույն դատարանի լիագումար նիստը որոշում է կայացրել ազատազրկված լրագրող Էյնուլա Ֆաթուլաեւին ազատ արձակելու մասին:

Գերագույն դատարանը քննել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն ու ապահովել դրա իրականացումը, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ էր կայացրել Ֆաթուլաեւի գործով եւ պահանջել ազատ արձակել Ֆաթուլլաեւին եւ 28 հազար եվրո փոխհատուցում վճարել նրան: Ֆաթուլաեւը հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով կատարել ՄԻԵԴ որոշումը:

Էյնուլա Ֆաթուլաեւը ձերբակալվել էր 2007թ. ապրիլի 20-ին: Նրա ողջ մեղքը կայանում էր նրանում, որ հերքել էր Խոջալուի «ցեղասպանության» մասին պաշտոնական վարկածը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ