News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի կողմից ներկայացված առաջին՝  հայ- ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» ֆիլմի նախագիծն արժանացել է Եվրիմաժի կառավարման խորհրդի հավանությանը եւ կստանա 250 հազար եվրո  արժողությամբ ֆինանսական աջակցություն:

Հայաստանի ազգային կինոկենտրոնից NEWS.am-ին եվրոպական այս հզոր կինոկառույցին Հայաստանն անդամակցել է 2016 թվականից, եւ  «Սպիտակն» առաջին հայկական կինոնախագիծն է, որը ներկայացվեց Եվրիմաժում ու առաջին իսկ փորձից ունեցավ հաջողություն:

Եվրիմաժի կողմից հատկացվելիք 250 հազար եվրոյի 79 %-ը կազմում է ռուսական մասնաբաժինը՝ (ելնելով ներդրված գումարի չափից), իսկ մնացած 21%-ը հայկական մասն է: 250 հազար եվրոն  ֆիլմի նախահաշվի  ընդհանուր բյուջեի պակաս գումարն է, որի շնորհիվ էլ կլրանա  ընդհանուր բյուջեն: Նշենք, որ երկու դեպքում էլ գումարները ծախսվելու են  բացառապես ֆիլմի վրա:

Դեկտեմբերյան երկրաշարժը աննախադեպ իրավիճակ ստեղծեց ամբողջ Սովետական միությունում.  երկաթե վարագույրն իջավ, վիզային խիստ ռեժիմը  թուլացավ, միանգամից կորցրեց  ուժն ու ստեղծվեց անխոչընդոտ տեղաշարժի աննախադեպ իրավիճակ: Հայաստանը պարուրած սոսկալի  աղետը իր հետ բերեց այլ հարաբերություններ ու ժամանակներ,  ջնջվեցին սահմաներն ու մեկ մարդու ողբերգությունը դարձավ բոլորինը։ Առանց սահմանների աշխարհն ու նրա  բնակիչները միավորվեցին՝ փրկելու մարդուն ու մարդկանց մոլորակը:

Ֆիլմի ռեժիսորն է Ալեքսանդր Կոտը, սցենարի հեղինակը՝ Մարինա Սոչինսկայան, օպերատորը՝ Պյոտոր Դուխովսկոյը, կոմպոզիտորը՝ Կարեն Մարգարյանը, պրոդյուսերները՝ Ելենա Գլիկման, Թերեզա Վարժապետյանը:

Հ.Գ. Հայկական կինոյի ու կինոարտադրության համար բացվում են  նոր հնարավորություներ եւ զարգացման հեռանկարներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները...
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի...
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով...
Ամենադրամատիկ իրադարձությունները կարող են տեղի ունենալ. Կռիլովը չի բացառել ռուսական բազայի դուրսբերումը Հայաստանից
Ըստ ամենայնի, այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նշեց...
Ամենաշատ