News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում այսօր՝ մարտի 14-ին, տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հիվանդանոց տեղափոխվածներից մեկն անչափահաս է: NEWS.am-ի հետ զրույցում «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը նշեց, որ Ջրառատից իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի՝  տեղափոխվածներից 17-ամյա Արայիկ Մելքոնյանի մոտ առկա է ծղիկոսկրի կոտրվածք, 26-ամյա Հակոբ Մելքոնյանի մոտ՝ ձախ ոտնաթաթի հրազենային թափանցող վնասվածք, ձախ քունքային շրջանի պատռված վերք, իսկ 53-ամյա Մելիք Մելքոնյանի մոտ՝ ձախ եւ աջ նստատեղերի կտրած-ծակած վերք:

Միքայել Մանուկյանի խոսքով, այս պահին երեք հիվանդն էլ Վերակենդանացման բաժանմունքում են, անհրաժեշտ բուժօգնությունից հետո նրանք կտեղափոխվեն հիվանդասենյակ:

Ավելի վաղ ոստիկանությունից տեղեկացրել էին, ու միջադեպը տեղի է ունեցել դպրոցի աշակերտների միջեւ, որին միջամտել են մեծահասակները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանությունը սկսվել է դպրոցում աշակերտների միջեւ, ինչին միջամտել են մեծահասակները։

Վիճաբանող կողմերից մեկի մոտ ինքնաձիգ է եղել, որը մասնակիցները փորձել են վերցնել նրանից: Ըստ նախնական տեղեկությունների՝ սկսվել է քաշքշոց, որի ընթացքում արձակվել է կրակոց, երեք հոգի տեղափոխվել են հիվանդանոց:

Նրա խոսքով, ոստիկանության ծառայողները առգրավել են ինքնաձիգը, կատարվում են համապատասխան միջոցառումները:

Ավելի վաղ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբը հաղորդագրություն էր տարածել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ:

Դաշինքի ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հայտնել է, որ իրենց համակիրներից վիրավորված անձինք կան, նրանց տեղափոխում են հիվանդանոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուզբեկստանում հինգ տարով ազատազրկել են երկրի նախագահին համացանցում վիրավորած քաղաքացուն
Ըստ Gazeta.uz-ի՝ դատարանը մեղավոր է ճանաչել Նամանգանի 27-ամյա բնակիչ Դ.Թ.-ին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին վիրավորելու համար...
Ռիգայի կենտրոնում սափրագլուխները երիտասարդների են ծեծել և տեսանյութը հրապարակել սոցցանցերում
Ըստ Delfi պարբերականի՝ ենթամշակույթի ներկայացուցիչները հերթապահում են մարդաշատ վայրերում, օրինակ, առևտրի կենտրոններում ու հետևում...
Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ որդին
Ապրիլի 28-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել...
Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. պայթյուն է եղել
Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունն ու քննչական վարչությունը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ...  
Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք. Ճանապարհը միակողմանի փակվել է
Ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Մեղադրանք առաջադրված չէ․․․
Ամենաշատ