News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Լոռու մարզի Արջուտ գյուղում վերջին երկու օրերին երկու բնակարան է հրդեհվել, հնարավոր է, տեղի է ունեցել հրկիզում:

NEWS.am -ի թղթակիցը հաղորդում  է, որ առաջին բնակարանում հրդեհը տեղի է ունեցել փետրվարի 12-ին ժամը 21:20-ի սահմաններում: Հրդեհը բռնկվել է 29-րդ փողոցի Պ. Պ.-ին պատկանող տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:20-ին, մարվել՝ 01:55-ին:

Տունը գրեթե ամբողջությամբ այրվել է՝ ներսում եղած կահույքի ու գույքի հետ միասին:

Արդեն երեկ՝ մարտի 13-ին, Լոռու մարզային փրկարական վարչությունը Արջուտ գյուղից ստանում է կրկին հրդեհի ահազանգ: Հրդեհված տունը նախորդ տնից մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում: Ի տարբերություն նախորդ հրդեհված տան, այս դեպքում հրշեջներին ու գյուղացիներին հաջողվել է փրկել տունը մասնակի, չնայած որ այն եւս լուրջ վնասներ է կրում:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արջուտի գյուղապետ Վարդան Մկրտչյանը նշեց, որ կատարվածը դիտավորություն է, քանի որ երկու տներում էլ բնակիչներ չեն ապրում, բնակարաններն էլ հոսանքազրկված են:  Գյուղապետը բացառում է վրեժխնդրությունը, փոխարենը վստահեցնում է՝ նման դեպքեր հնարավոր է էլի կրկնվեն, քանի դեռ հանցագործը հայտնաբերված չէ:

Դեպքի առթիվ ոստիկանության Գուգարքի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Արջուտի բնակիչները եւս մտավախություն ունեն, որ գյուղի տների հրկիզումները շարունակվելու են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ