News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Սյունիքի մարզի Վայք քաղաքում այսօր՝ մարտի 14-ին, ընտրողների հետ հանդիպման ժամանակ տարեց կինը Սեյրան Օհանյանին մեղադրեց սահմանամերձ բնակավայրեր չայցելելու մեջ: Սեյրան Օհանյանի ելույթը լսելուց հետո նա հարցրեց, թե ինչու այսքան ժամանակ չի այցելել իրենց քաղաք:

«Վայքի տեղը նույնիսկ չգիտեք, ինչի՞ այսքան ժամանակ չեք ներկայացել մեզ, հիմա եք ներկայանում: Իմ թոշակը 36 հազար դրամ է, ես ինչպե՞ս ապրեմ այդ թոշակով, ինչու՞ մեր գործարանները փակեցիք»,-հարցրեց տարեց կինը:

Սերյան Օհանյանը նշեց, որ ինքը պատասխանատու չէ գործարանների փակման համար, ինչ վերաբերում է հարցին, թե ինչու չի այցելել Վայք, նա պատասխանեց ժամանակի սղությամբ պատճառով:

«Այսքան ժամանակ չեմ ներկայացել, քանի որ զբաղվել եմ իմ պաշտոնավարմամբ: Ինչ վերաբերում է թոշակներին, դա էլ կբարձրացնենք»,- արագ պատասխանեց Սեյրան Օհանյանն ու հեռացավ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ