Իրավապահ մարմինները ստուգումներ են անցկացնում Ինգոլշտադում գտնվող Audi ավտորտադրող ընկերության գործարանում, ինչպես նաեւ մի քանի մասնավոր բնակարաններում՝ «դիզելային սկանդալի» հետ կապված, հաղորդում է Suddeutsche Zeitung պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանության իր աղբյուրներին:
Audi-ն համարվում է Volkswagen կոնցեռնի ստորաբաժանումներից մեկը:
Volkswagen-ը հայտնվել է սկանդալի կենտրոնում, երբ իր թողարկած ավտոմեքենաների ծրագրային ապահվման սարքերը չեն ապահովել արատնետվող գազերի նվազման անհրաժեշտ մակարդակ եւ ԱՄՆ-ում ընդունված նորմերին համապատասխանել են միայն թղթի վրա: Իրականում նրանք գերազանցել են օդի աղտոտման թույլատրելի սահմանը 30-40 անգամ: ԱՄՆ-ում կոնցեռնը 4.3 մլրդ տուգանք կվճարի: