News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը, ով պաշտոնական այցով Ռուսաստան է ժամանել։ Մասնավորապես քննրակվել են երկկողմանի համագործակցության եւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն փոխազդեցության հիմնահարցերը։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

«Մենք շուտով՝ ապրիլի 23–ին, կնշենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը։ Այդ տարիների ընթացքում Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները դաշնակցական բնույթ են ձեռք բերել՝ այդ բառի բուն իմաստով։Մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային կազմակերպություններում՝ հիմնականում բոլոր ուղղություններով, ներառյալ նրանք, որոնք ստեղծվել են հետխորհրդային տարածքում եւ բազմակողմանի միջազգային կազմակերպություններում։ Այդ տարիների ընթացքում շատ իրադարձություններ են տեղի ունեցել, բայց Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները միշտ կառուցվել են դարերի խորքից, անցյալից եկող  խորը արմատների հիման վրա։ Այն այդպես էլ շարունակվում է իրադարձությունների ներկա փուլում», -հայտարարել է Պուտինը։

ՌԴ նախագահը նաեւ ընդգծել է, որ հանդիպումը տեղի է ունենում Հայաստանում խորը ներքաղաքական իրադարձությունների նախապատրաստությունների ֆոնին՝ ապրիլի 2–ին նախատեսվում են խորհրդարանական ընտրություններ, եւ այդ ամենը կապված է Սահմանադրական բարեփոխումների հետ. «Գործընթացը, ըստ երեւույթին, պարզերից չէ, բայց ես վստահ եմ, որ Հայաստանը՝ ձեր ղեկավարության ներքո, կանցնի զարգացման այդ փուլը։ Մենք անկեղծորեն ձեզ հաջողություններ ենք մաղթում»։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշել է, որ հայ–ռուսական հարաբերությունները անդադար հարստանում են, նոր հարցեր են ծագում, եւ բարձրագույն մակարդակով կանոնավոր հանդիպումները թույլ են տալիս ընդգծել, ամփոփել որոշակի շրջանում արված աշխատանքները եւ, բնականաբար,նշել մեր համագործակցության գլխավոր ուղղությունները՝ մոտ ապագայի եւ հեռանկարների համար։

«Իրականում այս տարին հոբելյանական է մեր հարաբերությունների համար՝ նշում ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 25 ամյակը։ Այդ տարիները դարձան սերտ համագործակցության տարիներ, ու մենք հասանք մինչ անկեղծ դաշնակցական հարաբերությունների։ Վստահ եմ, որ այսօրվա հանդիպումն էլ բովանդակալից կլինի,Վլադիմիր Վլադիմիրիովիչ, եւ լիարժեք փոխվստահության մթնոլորտում կանցնի։ Շնորհակալություն հրավերի, ջերմ ընդունելության համար»,- նշել է Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ