News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Նոր Նորքում այսօր՝ մարտի 15-ին, «Ծառուկյան» դաշինքից առաջադրված պատգամավորի թեկնածու Արթուր Մամոյանը ներողություն է խնդրել «Ելք» դաշինքի ներկայացուցիչներից իր մարզադպրոցում կատարված միջադեպի համար: Նիկոլ Փաշինյանը մարզադպրոցում կատարված միջադեպից հետո զրուցել է Մամոյանի հետ եւ նշել է, որ մարզադպրոցի տարածքում իրենց թույլ չի տրվել քարոզչություն անել, սակայն, ներսում եղել է հենց Արթուր Մամոյանի քարոզչական պաստառը, որն անթույլատրելի է:

«Բոլորս պետք է մնանք օրինականության դաշտում, փոխադարձ հարգանքի վրա, որովհետեւ մենք բոլորս պատգամավորության թեկնածու ենք եւ այս պրցեսում պետք է լինենք մաքսիմալ հարգալից միմյանց նկատամաբ»,-ասել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նորք Մորքում «Տորք Անգեղ» մարզադպրոցի աշխատակիցները հարձակվել են «Ելք» դաշինքի ներկայացուցիչների եւ լրագրողների վրա: 

Համացանցում տարածված տեսանյութում երեւում է, որ մարզադպրոցից դուրս եկած կինը լրագրողների եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ դաշինքի ներկայացուցիչների վրա գոռգոռալուց հետո շտապում է մտնել մարզադպրոց եւ հեռացնել Արթուր Մամոյանի քարոզչական պաստառը, որից հետո Նիկոլ Փաշինյանը, լրագրողները եւ դաշինքի ներակայցուցիչները մտնում են դպրոց: Մարզդպրոցի աշխատակիցները հարձակվում են լրագրողների եւ դաշինքի ներկաայցուցիչների վրա, վնասում օպերատորների տեսախցիկները:

Ալեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին գնում են ոստիկանություն՝ կատարվածի մասին հաղորդում տալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ