News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանում քաղաքացիական ավիացիայի բացակայության գլխավոր պատճառներից մեկը «բաց երկնքի մասին» համաձայնագիրն է: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Կոմունիստական կուսակցությունից պատգամավորի թեկնածու, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու, «Օդաչուների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դմիտրի Աթբաշյանը:

Նրա խոսքով՝ երբ քննարկվում էր «բաց երկնքի մասին» համաձայնագրի ստորագրման հարցը, ԱՄՆ դեսպանը ջանադրաբար քարոզում էր դրա օգտին: «Բայց հիմա ինքը՝ Միացյալ Նահանգներն է փորձում իր երկինքը փակել, թեկուզ մասնակի, ինչ-որ ձեւով ազդելու համար իր տարածքում օդային շարժման վրա: Այդ դեպքում ինչո՞ւ մենք պետք է հետեւենք իրենց խորհուրդներին»,- հարց հնչեցրեց Աթբաշյանը:

Նա ընդհանրապես դեմ չէ «բաց երկնքի» քաղաքականությանը: «Պարզապես բոլոր երկրները, որոնք ստորագրում են այս համաձայնագիրը, այն պահերն են նախատեսում, որոնք թույլ են տալիս այս քաղաքականության վրա այնպես ազդել, որ սեփական ավիացիան զարգանա: Գլխավոր պատճառներից մեկը, որի հետեւանքով Հայաստանում քաղաքացիական ավիացիա չկա, «բաց երկնքի մասին» համաձայնագրի այս չմտածված ստորագրումն է: Հարկավոր է մեզ մոտ թռչող արտասահմանյան ավիաընկերություններին այնպես հարկել, որ նրանք չկարողանան մրցակցել եւ խանգարել հայրենական ավիացիայի զարգացմանը: Հայաստանի հետ համաձայնագրում ոչ մի նմա բան նախատեսված չէ: Այն պատրաստել է «Մաքինզի» ընկերությունը, որը սպասարկում է ոչ միայն Հայաստանին, այլ հնարավոր է նույնիսկ՝ մեր հակառակորդներին եւ մրցակիցներին: Նրանք իրենց փողերն ստացան ու հեռացան, իսկ մեք ավիացիա չունեցանք, եւ ոչ ոք դրա համար պատասխան չի տալիս»,- նշեց Դմիտրի Աթբաշյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ