News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պոլսո հոյոց պատրիարքի տեղապահի ընտրություններում այսօր՝ մարտի 15–ին, տեղապահ է ընտրվել Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս  Բեքչյանը։

Տեղապահի ընտրություններին մասնակցել են 2 թեկնածու՝ ներկայիս փոխպատրիարք, արք. Արամ Աթեշյանն ու Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ, արք. Գարեգին Բեքչյանը։ Պոլսո պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը եւս առաջադրվել էր, սակայն վերջին պահին հանել էր իր թեկնածությունը  արք Բեքչյանի օգտին։

Ընտրությունից հետո նախատեսվում է տեղապահի գլխավորությամբ ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ