News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը մեծ ներուժ ունի դեպի Իրան ու Պարսից ծոց տարանցման ոլորտում։ Այս մասին հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մարտի 15-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերն է։ 2016-ին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 15 տոկոսով, այս տարվա հունվարին գրանցվել է աճ՝ անցած տարվա համապատասխան ցուցանիշի համեմատ։Նախագահի խոսքով դա վկայում է այն լուրջ ներուժի մասին, որը պետք է գործածել նաեւ ԵՏՄ-ի միջոցով։

Որպես կազմակերպության անդամ՝ Հայաստանը շահագրգռված է, որ համագործակցությունը խորանա,մեխանիզմները լիարժեք՝ առանց արհեստական խոչընդոտների  գործարկվեն, նաեւ բարձրանա կազմակերպության հեղինակությունը, նշեց նախագահը։ Նրա խոսքով, Հայաստանում ռուսական ներդրումների իրական ծավալը գերազանցում է 4․5 մլն դոլարը։ Ռուսական բիզնեսը ներկայացված է հայկական տնտեսության բոլոր ոլորտներում։ Դա ավելի քան 1400 ձեռնարկություն է, իսկ եթե հաշվի առնվեն նաեւ անհատ ձեռներեցությունը, ապա՝ ավելի քան 2 հազար։

«Մենք պատրաստ ենք պատշաճ ուշադրություն հատկացնել տրանսպորտային լոգիստիկ ծառայությունների ոլորտի որոշ նախագծերի։ Տեսնում ենք մեծ ներուժ ՝ դեպի Իրան ու Պարսից ծոց տարանցման ապահովման գործում»,- նկատել է Սերժ Սարգսյանը՝ շեշտելով տարածաշրջանային համագործակցության կարեւորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ