News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է կայուն, անկախ եւ դինամիկ զարգացող Հայաստան տեսնելու հարցում: Մոսկվայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նշելով, որ առաջիկայում Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու՝ Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները եւ անձամբ Սերժ Սարգսյանը մեծ ջանքեր են ներդնում, որպեսզի նախընտրական արշավը, քվեարկության գործընթացը եւ արդյունքների ամփոփումը իրականացվեն ազատ եւ ժողովրդավարական հիմքով:

Նրա խոսքով՝ Մոսկվայի եւ Երեւանի հարաբերություններն իրավամբ բարեկամական եւ դաշնակցային բնույթ ունեն: «Շատ շուտով՝ ապրիլի 3-ին, կնշենք կարեւոր տարեթիվ՝ դիվանագիտական կապերի հաստատման 25-ամյակը: Ռուսաստանը եւ Հայաստանն անկեղծորեն ձգտում են փոխշահավետ համագործակցության եւ բազմակողմանի ռազմավարական գործընկերության խորացմանը»,- նշել է Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ