News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Զարուհի Փոստանջյանի հիմնադրած կուսակցությունը անվանվել է «Երկիր ծիրանի»: Այս մասին հայտարարվեց այսօր՝ մարտի 15-ին կուսակցության անդրանիկ ժողովի ժամանակ: Կուսակցության հիմնադրման օրը պատահական չէ:

«Այս օրը այն օրն է, որ Սողոմոն Թեհլերյանը  իր ծրագիրը կյանքի կոչեց եւ պատժեց մեղավորին, այդ օրը բարձրացվեց մեր՝ պատիժը կոչելու հայտը:Մենք քառորդ դար պատմության  մեջ չկարողացանք ամդրադարձ կատարել այդ պատգամին ու պատժել մեղավորին: Այս 25 տարվա ընթացքում ապրեցինք անպատժելիության մթնոլորտում, այն այնպես է մեզ կեղեքում, որ հնարավոր է ընդհատվի կյանքը մեր պատմական հայրենիքում», հայտարարել է Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով, «Երկիր ծիրանի» կուսակցության կարգախոսն է «Դեպի Արարատ»: «Մեր ծրագրի նախաբանը ներառում է մեր սիրելի գրող Րաֆիի «Կայծերից» մի փոքր դրվագ, որը փիլիսոփայություն է, թե ինչպես կազմակերպենք մեր կյանքը: Մեր կյանքը պետք է կազմակերպենք՝ հենվելով մեր ուժերի վրա:

.... Ինչո՞ւ «Ծիրանի», որովհետեւ ծիրանի ծառից է պատրաստվում դուդուկ, եթե մենք չունենանք վերադարձ ծիրանի երկիր, մենք կորցնում ենք մեր ինքնությունը: Մենք ցանկանում ենք ունենալ եորջանիկ կյանք մեր հայրենիքում: Հայրենիքը եղավ բռնությունների զրկանքների վայր, բայց որեւէ երկրի բարեկեցություն մեզ չի կարող տալ այն, ինչ մեր հայրենիքը, հետեւաբար չպետք է ձեռքներս ծալած նստենք, պետք է գործենք»,-հայտարարել է Զարուհի Փոստանջյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ