News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը սկսում է Ասիայի երկրներ պաշտոնական շրջագայությունը, որի խնդիրն է հանգստացնել դաշնակիցներին ու քննարկել ԿԺԴՀ–ից ծագող միջուկային ու հրթիռային սպառնալիքների հակագործողությունները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Շրջագայությունը սկսվում է Ճապոնիայից, որտեղ հինգշաբթի օրը Թիլերսոնը կհանդիպի երկրի վարչապետ Սինձո Աբեի եւ արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիդոյի հետ։

Ուրբաթ օրը Թիլերսոնը կմեկնի Հարավային Կորեա՝ նախագահի պաշտոնակատար Հվան Գե Անի եւ արտաքին գործերի նախարար Յուն Բենսեի հետ բանակցությունների։

Թիլերսոնի պաշտոնական շրջագայության վերջին կանգառը կլինի Չինաստանը, որտեղ նրա ծրագրի կենտրոնական կետը կլինի ՉԺՀ առաջնորդ Սի Ցզինպինի հետ հանդիպումը՝ վերջինիս եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ բանակցությունները նախապատրաստելու շրջանակներում, որոնք, ինչպես  նախատեսվում է, տեղի կունենան ապրիլին, Ֆլորիդայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ