Google Maps –ը օգտատերերին առաջարկել է հիանալ Օկեանիայում գտնվող հրաբխի խառնարանի լավայի լճով, հայտնում է Mashable–ը։
Google Maps ծառայության օգտատերերին հասանելի է դարձել աշխարհի ամենախոշոր հրաբխային լճերից մեկի պատկերը։ Շիկացած լճով կարելի է հիանալ Google Maps-ի քարտեզներում։
Այդ լճի տեսարանը օգտատերերին հասանելի դարձնելու համար ընկերությունը երկու հետազոտողների է հրավիրել՝ Ջեֆ Մաքլիին ու Քրիս Հորսլիին, որոնք մոտ 400 մետր իջել են Մարում խառնարան ՝ իրենց հետ տանելով համայնապատկերի հնարավորությամբ տեսախցիկներ։