Մարտի 15-ին եւ լույս 16-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 550 կրակոց:
Արցախի ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականցնել մարտական հերթապահություն: