Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ մարտի 16-ին, կայցելի Նյու Յորք՝ ներկա գտնվելու Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներին:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ: