News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Հաշմանդամ ազատամարտիկ Գագիկ Հարությունյանի 16 հոգանոց ընտանիքը սպառնում է կառավարության դիմաց նստացույց սկսել, եթե կառավարությունը չվերականգնի իր հասանելիք ֆինանսական աջակցությունը:  Ազատամարտիկն իր ողջ ընտանիքով այս  պահին կառավարության մոտ բողոքի ակցիա է անում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Գագիկ Հարությունյանի բազմանդամ ընտանքը պահանջում է հանդիպում վարչապետի հետ, որ կարողանան Կարեն Կարապետյանին ներկայացնել իրենց  ծայրահեղ ծանր սոցիալական դրության մասին:

NEWS.am-ի հետ զրույցում ազատամարտիկի կինը՝ Արմենուհի Մանուկյանը, նշեց, որ մինչեւ հունվար 250 հազար դրամ աջակցություն են ստացել պաշտպանության նախարարությունից, սակայն հունվարից հետո դադարեցրել են վճարել գումարը:

12 երեխաների մայրը նշել է, որ ընտանիքում ոչ ոք չի աշխատում, իսկ 5 երեխան անչափահաս են:

«Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որպես հաշմանդամ ազտամարտիկի ընտանիքի, մեզ աջակցում էր եւ ամեն ամիս 250 հազար դրամ էր վճարում, բայց երբ նախարարը փոխվեց, որոշ ժամանակ անց գումարը կտրեցին, 12 երեխա ունեմ, որից 5-ը անչափահաս են, կիսասոված են քնում, մեր ընտանիքից ոչ մեկ չի աշխատում: Մենք ֆինանսական աջակցության կարիք ունենք, պահանջում ենք վարչապետի հետ հանդիպում, որ տեսնի՝ ինչ ծայրահեղ պայմաններում ենք ապրում»,-ասաց բազմազավակ մայրը:

Տպել
Ամենաշատ