News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Անհրաժեշտ է ստուգել Հայաստանում իրացվող նավթամթերքների որակը։ Այս մասին մարտի 16-ին կառավարական նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նրա խոսքով՝ հաճախ խնդիր է ծագում վառելիքի՝ ըստ տեսակների սխալ բաշխման պատճառով, ինչպես նաեւ գործնական մի շարք բացթողումների պատճառով։ Արդյունքում տուժում են սպառողները։ Կարապետյանը հանձնարարել է տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարին մեկ ամսում կառավարությանն առաջարկություն ներկայացնել՝ թերությունների չեզոքացման եւ ըստ տեսակների՝ վառելիքի առավել հստակ հաշվառման վերաբերյալ։ 

Փետրվարի վերջին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բողոք է հայտնել, որ տեղի ընկերություններից մեկին մաքսայինում թույլ չեն տվել Իրանից նավթ ներկրել։ Ի պատասխան՝ վարչապետն ասել է, որ պատճառը նավթամթերքի որակն է։ Դրանից հետո նա նաեւ հայտարարել է, որ նման խնդիրներ են ծագել նաեւ 2016-ին Արցախում ապրիլյան պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկան լիցքավորելիս։ Այս հայտարարությունը մեծ արձագանք էր առաջացրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Նավթի գները շաբաթն ավարտում են զգալի անկումով
Այս շաբաթվա սկզբից Brent-ն էժանացել է 4,9%-ով, WTI-ն՝ 5,6%-ով...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,97 դոլար
Նավթի գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է...
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ամենաշատ