News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում անանուն գնորդն Ադոլֆ Հիտլերի լուսանկարներով ալբոմը գնել է 34 հազար ֆունտով (41 հազար դոլար): Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The New York Times-ը:

C&T Auctioneers-ում նշել են, որ ալբոմը հայտնաբերել 1945 թվականին Հիտլերի բունկերում, Եվա Բրաունի իրերի մեջ: Լուսանկարների հեղինակը հայտնի չէ, բայց ենթադրվում է, որ Հիտլերի մտերիմ շրջանակից է:

Ալբոմի համար պայքարել են գնորդներ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից, հետաքրքրություն է եղել նաեւ Գերմանիայից, Չինաստանից, ՀԱՀ-ից եւ այլ երկրներից գնորդների շրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ