News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ամերիկայի հայկական ասամբլեան այս շաբաթ նամակներ է հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի հետախուզության հարցերով կոմիտեներին, որոնց մեջ մտահոգություն է հայտնել Ամերիկայի ժողովրդավարական ինստիտուտների վրա Ադրբեջանի չափազանց մեծ ազդեցության առիթով:

ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով կոմիտեի ղեկավար Ռիչարդ Բերուին, փոխնախագահ Մարկ Ուորներին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեի նախագահ Դեւիդ Նունյեսին եւ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆին ուղղված նամակում Ամերիկայի հայկական ասամբլեայի Հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը եւ Վան Կրիկորյանը մտահոգություն են հայտնել՝ կապված Ամերիկայի ժողովրդավարական ինստիտուտների վրա եւս մեկ արտասահմանյան կառավարության, հատկապես Ադրբեջանի անտեղի ազդեցության հետ:

Նախկինում Արդարադատության նախարարությունը ստուգել է Ադրբեջանի հետ կապված գործերը՝ ըստ արտասահմանում կոռուպցիայի մասին օրենքի: Bloomberg News-ում հրապարակված «Ադրբեջանական նավթադոլարները բացում են Էթիկայի կոմիտեի մուտքը» հոդվածի համաձայն՝ Ադրբեջանը շարունակում է Podesta Group-ին ամեն ամիս ավելի քան 45 հազար դոլար տրամադրել, ինչի հետեւանքով, ըստ հոդվածի հեղինակի, «դժվար է ասել՝ արդյոք դա կրեատիվություն եւ մեծահոգությո՞ւն է կամ   ամերիկյան իրատեսական ռազմավարական շա՞հ, որն ԱՄՆ-ին ստիպում է աչքերը փակել Ադրբեջանի կոշտ բռնապետության վրա: Հնարավոր է նաեւ երկուսի համադրությունը՝ Ադրբեջանը առանց «խավիարային դիվանագիտության» հավանաբար չափազանց փոքր է, որպեսզի արհամարհի Ամերիկայի արժեքներն ու սկզբունքները»:

«Երբ հարցը վերաբերում է Ամերիկայի ժողովրդավարության ամբողջականությանը, իրավակարգին եւ մեր կարգավորման գործընթացին, մենք չպետք է աչք փակենք Ադրբեջանի թշնամական ազդեցության, նրա բռնապետական ռեժիմի եւ մարդու իրավունքների ոլորտում խախտումների վրա: Դրանից զատ, մենք պետք է երաշխավորենք, որ Ադրբեջանի անզուսպ կոռուպցիոն մեթոդները չեն վտանգում ԱՄՆ-ի քաղաքականությունն ու նպատակները: Երեւան են գալիս ադրբեջանական եւ թուրքական իրավախախտումների վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ, մենք կողջունեինք մանրակրկիտ քննություն անցկացնելուն օգնելու հնարավորությունը եւ Միացյալ Նահանգների պատասխանը»,- հայտարարել են Ասամբլեայի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը եւ Վան Կրիկորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ