Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 16-ին կառավարության նիստում հանձնարարել է սահմանափակել բանկային գրավների վաճառքի ժամկետները:
Ներկայում օրենսդրությունը պարտատերի անվճարունակության պարագայում գրավադրված գույքի վաճառքի հստակ ժամկետներ չի սահմանում: Մի շարք դեպքերում ֆինանսական կազմակերպությունները չեն վաճառում գրավադրված գույքը: Սովորաբար այն ավելին է լինում, քան վարկի գումարը, բայց որոշ դեպքերում բանկերն ու վարկային կազմակերպությունները սպասում են այնքան, որ տուգանքները դառնան այնքան մեծ, որ գրավադրված գույքի վաճառքից հետո վարկառուին ոչ մի բան չմնա:
Նման դեպքերը բացառելու համար վարչապետն արդարդատության նախարարին հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում առաջարկություն ներկայացնել կառավարությանը՝ գրավադրված գույքի իրացման ժամկետների վերաբերյալ: Այդ ժամկետների խախտման դեպքում չվճարման համար տուգանքները պետք է սառեցվեն: