News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) շրջանառության մեջ է դրել Ադրբեջանի դեմ 23 գործ՝ կապված ապրիլյան պատերազմի ընթացքում հանցագործությունների հետ։ Այս մասին հայտնել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը՝ մարտի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ում ավելի քան 700 հայց է ներկայացվել ընդդեմ Ադրբեջանի, աշխատում են իրավաբանների մեծ խումբ ու իրավապաշտպաններ։ Հայաստանի կառավարությունը ներգրավված է որպես երրորդ կողմ եւ կներկայացնի իր դիրքորոշումը։

«Ադրբեջանում հայտարարել են 500 հայցի մասին։ Սակայն փաստն այն է, որ դեռեւս շրջանառության մեջ է դրվել 5 հայց, ինչի մասին տեղեկացված է Հայաստանը։ Իսկ Ադրբեջանի դեմ շրջանառության մեջ է դրվել արդեն 23 հայց», - հայտնել է Գեւորգ Կոստանյանը։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա ապրիլին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա իրականացրեց ընդդեմ Արցախի։ Ագրեսիայի ընթացքում կատարվել են բազմաթիվ հանցագործություններ ու մարդու իրավունքների խախտումներ՝ խաղաղ բնակչության ու զինծառայողների նկատմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ