News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ստամբուլի նահանգապետարանը  Պոլսո հայոց պատրիարքարանում տեղի ունեցած տեղապահի ընտրությունից հետո գրություն է ուղարկել պատրիարքարան։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Պատրիարքական տեղապահի Ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո Արամ Աթեշյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին և ներկաներին բաժանել է Ստամբուլի նահանգապետարանից ստացված գրությունը, որում նշվում է, որ պատրիարքական ընտրություններ իրականացնելը իրավականորեն անհնար է։

Պատրիարքական տեղապահի ընտրությունների առնչությամբ Ստմաբուլի նահանգապետարանից կատարված միջամտության առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ընտրված տեղապահ Գարեգին Բեքչյանը։

Նա նշել է, որ պատրիարքարանից մի խումբ՝ այդ թվում Արամ Աթեշյանն ու Սահակ Մաշալյանը, այցելելու են Ստամբուլի նահանգապետարան։ «Ես նահանգապետարան չեմ գնալու։ Այցի ընթացքում մերոնք պատրիարքական տեղապահի ընտրությունների տրամաբանությունն են բացատրելու։ Այնուհետեւ հայտարարություն է արվելու։ Սա մի քանի օր է տեւելու, եւ ես այդ ընթացքում այստեղ եմ լինելու»,- նշել է Բեքչյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Դուք միայն փողոցի հղփացած տղայի կերպարով կարողանում եք հոխորտալ ազգային կառույցների վրա. Տեր Գաբրիել քահանա Վարդանյան
«Ֆեյք նյուզեր»-ի  պատասխանատուները, ինչպես ասում էր նրանցից մեկը հանրային, բայց իշխանական խոսափողով, չեմ կարծում, որ միամիտ մարդիկ են, ու լավ...
Մայր Աթոռն առնվազն խախտել է պատվիրանից մեկը՝ «մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Սա է իսկական Հայաստանի Հանրապետությունը, ու այս իսկական ՀՀ-ի հետ ենք բոլորս կապում մեր ապագան...
Ամենաշատ