News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Խորհրդարանական ընտրություններին մի՛ ենթարկվեք ձեր ձայնը վաճառելու գայթակղությանը: Մարտի 16-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ «Ելք» ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:

Դիվանագետը հայ ընտրողներին 5 ուղերձ հղեց: «Մեսիջ առաջին՝ գնացեք եւ քվեարկեք: Գիտեմ, որ շատերը վստահություն չունեն, որ իրենց ձայնը հաշվի կառնվի: Աչքի առաջ ունեն անցյալի վատ փորձը: Բայց ես ցանկանում եմ հրապարակավ ասել՝ այս անգամ մենք ամեն ինչ կանենք, որ ձեր ձայնը հաշվի առնվի: Երկրորդ մեսիջ՝ հավատացեք, որ ձեր ձայնը գաղտնի կմնա: Ընտրողների նույնականացումը եւ տեսախցիկները չեն բացահայտում ձեր ընտրությունը: Ձեր ընտրությունը գաղտնի կմնա: Այս տեխնոլոգիաները ձեր ձայնը գաղտնի կդարձնեն»,- ընդգծեց Սվիտալսկին՝ նշելով երրորդ մեսիջը՝ մի՛ գայթակղվեք ձեր ձայնը վաճառելով: «Որոշ մարդիկ ձեզ կարող են ձեր ձայնի դիմաց փող առաջարկել, ծառայություններ, խոստումներ տալ: Ես մեծ հույս ունեմ, որ հայ ընտրողները նման գայթակղությունից զերծ կմնան, քանի որ մեկը մեկին համարժեք չէ՝ վճռվում է ձեր ապագան, եւ ոչ մի փող չարժե ձեր ձայնը վաճառելուն: Մի՛ վաճառեք ձեր ձայնը: Չորրորդ մեսիջ՝ համարձակ եղեք: Թույլ մի տվեք, որ ձեզ վախեցնեն: Դուք կարող եք սպառնալիքների ենթարկվել, դուք կարող եք նույնիսկ բռնության ենթարկվել: Բարեբախտաբար, միչեւ հիմա բռնության դեպքերը եզակի են եղել: Խիզախ եղեք, ավելի խելացի եղեք նրանցից, ովքեր հավատում են, որ ձեզ կարող են մանիպուլյացիայի ենթարկել: Այս ընտրություններով կորոշվի ձեր ապագան»,- նշեց Պյոտր Սվիտալսկին:

ԵՄ պատվիրակության ղեկավարի հինգերորդ մեսիջը հետեւյալն էր. «Եթե ինչ-որ սխալ բան եք տեսնում, մի՛ վախեցեք այդ մասին ասել: Դիմեք իրավապահ մարմիններին, նույնիսկ եթե չեք հավատում, որ նրանք վճռական գործողությունների կդիմեն: Դա նրանց պարտականությունն է: Եվ ես գիտեմ՝ վստահություն ներշնչելու համար նրանք պետք է արձագանքեն խախտումների բոլոր դեպքերին: Այդ խախտումների մասին հայտնեք միջազգային դիտորդներին եւ տեղական դիտորդներին: Հայաստանն այս ընտրություններին կընդունի աննախադեպ թվով դիտորդների: Ընտրական յուրաքանչյուր տեղամասում դիտորդներ կլինեն»:».

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ